Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. «ԼՂ խնդրի խաղաղ լուծումը կամ տապալումը կախված է կողմերի կամքից, այլ ոչ համանախագահներից»

Ջեյմս ՈՒոռլիք. «ԼՂ խնդրի խաղաղ լուծումը կամ տապալումը կախված է կողմերի կամքից, այլ ոչ համանախագահներից»
24.05.2014 | 19:16

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցերին։
«Ես շատ եմ ուզում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ՝ նոր գաղափարներ առաջարկելու և կողմերին օգնելու գտնել խաղաղ բանակցությունների ուղին»,-ասել է ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով հարցը, թե ադրբեջանական իշխանությունները դժգոհ են նրա գործունեությունից և Twitter-ում գրառումներից։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ էր կողմերին առաջարկելը համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, դիվանագետն ասել է, որ փոխադարձ որոշումը կարող էր նպաստել էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի հարցը լուծելուն, այնպես, ինչպես եղել էր նախքան հակամարտության սկիզբը։
«Մենք շարունակում ենք աջակցել ցանկացած քայլի, որը կկարողանար նվազեցնել ճնշումն ու վերականգնել կողմերի միջև վստահությունը»,-ընդգծել է ՈՒոռլիքը։

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ